Lurer.com-ը գրում է.

Մեր համբերությունն անսահմանափակ չէ, և եթե Հայաստանը չկատարի իր պարտավորությունները, Ադրբեջանը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ։ Մենք դրանք կատարում ենք արդեն երկու տարի, իսկ Հայաստանը կատարո՞ւմ է դրանք։ Ոչ: Ղարաբաղյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո նա (Փաշինյան-խմբ.) այնքան վախեցավ, որ կատարեց այդ դրույթները և առանց մեկ կրակոցի մեզ վերադարձվեցին Ակնայի, Քարվաճառի և Բերձորի շրջանների օկուպացված տարածքները»,- երեքշաբթի օկուպացված Շուշիում ասել է Ալիևը։ 

Նա նշել է, որ այդ իրադարձություններից հետո Փաշինյանը կրկին սկսել է «ժամանակ շահել»։

«Կրկին ուզում եմ ասել, որ այս պարտավորությունը ամբողջությամբ չի կատարվել։ Ի՞նչ են անում հայկական զինված ուժերը Ղարաբաղում: Մեր համբերությունն անսահման չէ, և ես ևս մեկ անգամ ուզում եմ զգուշացնել, որ եթե այդ պարտավորությունը չկատարվի, Ադրբեջանը կձեռնարկի անհրաժեշտ քայլերը»,- ասել է Ալիևը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել