Lurer.com-ը գրում է.

Վորոնեժի բնակիչը տեղական շուկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով քաղցրավենիք է գտել։ Այս մասին հայտնում է Lenta.Ru-ն։

Սոցցանցերի օգտատերերից մեկն իր անձնական բլոգում հրապարակել է քաղցրավենիքի լուսանկարներ՝ ոսկե նախշով և Վլադիմիր Պուտինի պատկերով։ 1 կիլոգրամ Golden Candies-ի արժեքը գրեթե 5000 ռուբլի է:

Մեկնաբանություններում օգտատերերը սկսել են քննարկել անսովոր աղանդերը։ «Գինը մի տեսակ ոչ հայրենասիրական է», «Շքեղ քաղցրավենիք», «Հավանաբար ոսկուց է»,-գրել են նրանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել