168.am-ը գրում է․

Եվրահանձնաժողովը (ԵՀ) նոյեմբերի 9-ին կներկայացնի 2023 թվականի համար Ուկրաինային 18 միլիարդ եվրո ծավալով արտոնյալ վարկերի տեսքով մակրոֆինանսական օգնության պլանը: Նոյեմբերի 8-ին այդ մասին հայտնել է ԵՀ-ի ղեկավարի առաջին տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը՝ ժամանելով Էկոնոմիկայի եւ ֆինասների նախարարների մակարդակով ԵՄ-ի խորհրդի նիստին:

«Մենք կքննարկենք հաջորդ տարվա համար Ուկրաինային ֆինանսական օգնություն ցույց տալու հարցը: Վաղը Եվրահանձնաժողովը կհայտնի հաջորդ տարի Ուկրաինային 18 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնության տրամադրման առաջարկությունը, օգնություն, որը բաղկացած է արտոնյալ վարկերից՝ շատ շահավետ պայմաններով: Մենք ակնկալում ենք նախարարների դրական արձագանքն այս առաջարկությանը»,- հայտարարել է նա:

Եվրահանձնաժողովի ղեկավարն առաջին անգամ Ուկաինային 18 միլիարդ եվրո վարկ տրամադրելու մտադրության մասին հայտնել է հոկտեմբերի 25-ին Բեռլինում Ուկրաինայի համար դոնորական խորհրդաժողովում: Նա նշել Է, որ այդ միջոցները կուղղորդվեն 2023 թվականին Ուկրաինայի բյուջետային կարիքների վճարմանը:

Ըստ որում, ֆոն դեր Լյայենի խոսքով, Կիեւին բյուջետային կայունության պահպանման համար կպահանջի ամսական 3 – 5 միլիարդ եվրո, այսինքն՝ տարեկան 36-ից մինչեւ 60 միլիարդ եվրո:

Պակասող միջոցների համալրման համար ֆոն դեր Լյայենն արեւմտյան երկրներին եւ միջազգային ֆինանսական ինստիտուտներին կոչ է արել «շռայլ օգնություն ցույց տալու Ուկրաինային» եւ հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը պատրաստ է «դառնալու Կիեւին միջազգային օգնության բաշխման քարտուղարություն»: Նա նաեւ ընդգծել է, որ Կիեւը կկարողանա օգնությունն ստանալ սոսկ «ԵՄ-ին անդամակցության համար անհրաժեշտ բարենորոգումների անցկացման պայմաններով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել