Hraparak.am-ը գրում է․

Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանն ICANA-ի հետ զրույցում անդրադարձել է Իրանի և Հայաստանի միջև առևտրափոխադրումները մինչև 1 մլրդ. դոլարի հասցնելու անհրաժեշտությանը, փոխանցում է ParsToday-ը:

Արա Շահվերդյանը նշել է, որ Իրանի ևՀայաստանի միջև առևտրափոխադրումներն այժմ գտնվում են 700 մլն. դոլարի սահմաներում, սակայն անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այն մինչև 1 մլրդ. դոլարի հասցնելու համար:

Իրանահայության պատգամավորը նշել է, որ վերջին տարիներին կորոնավիրուսի բռնկումը էական ազդեցություն չի ունեցել երկկողմ տնտեսական հարաբերությունների վրա, երկու երկրների պատասխանատուները դրսևորել են առավելագույն վճռակամություն՝ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Արա Շահվերդյանը նաև շեշտել է, որ Հայաստանը մասնավորապես կարևորվում է իր ունեցած աշխարհաքաղական նշանակության և դեպի ԵԱՏՄ երկրներ ճանապարհ-կամուրջ լինելու առումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել