Lurer.com-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն վերաբերվել է ինչպես իր որդուն։ Այս մասին նա հայտարարել է Բելառուսի ազգային կենսատեխնոլոգիական կորպորացիայի աշխատակիցների հետ հանդիպմանը, փոխանցում է ԲելՏԱ-ն։

Ըստ Լուկաշենկոյի՝ Կիևը չպետք է պահանջներ ներկայացնի իրեն, քանի որ ինքը բելառուսական զորքեր չի ուղարկել Ուկրաինա և նման պլաններ չունի։

«Եվ հետո դուք տեսաք իմ դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ: Ի՞նչ արեցի ես այնտեղ։ Եվ առաջինը, ով մեր դեմ պատժամիջոցներ կիրառեց, Կիևն էր՝ Վոլոդյա Զելենսկին, ում ես վերաբերվում էի ինչպես իմ երեխային»,- ասել է նախագահը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան Բելառուսի դեմ պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի հրամանով՝ Լեհաստանի միջոցով։

«Ինչո՞ւ ես հիմա ինձ դիմում և նեղանում ինձնից: Մենք կատարում ենք Ռուսաստանի հետ մեր դաշնակցային պայմանավորվածությունները»,- ասել է նա։

Բելառուսի ղեկավարը նաև հավելել է, որ ցանկություն ունի զինվորական անձնակազմ ուղարկել Ուկրաինա, եթե վերջինս զենքով ներխուժի իր տարածք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել