Անկեղծորեն պետք է ասեմ, երբ լսեցի Ազատության հրապարակում Օհան Դուրյանի արձանը տեղադրելու գաղափարի մասին, ինձ համար անսպասելի էր, մտածում էի՝ ինչքանով կներդրվի Ազատության հրապարակում Օհան Դուրյանի արձանը։ Այս մասին Օհան Դուրյանի արձանի բացման արարողության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ ավելի մանրամասն ծանոթացա գաղափարին, հասկացա՝ որքան կարևոր է Օհան Դուրյանի այդպիսի ներկայությունը Ազատության հրապարակում։ Նրա արձանի ներկայությունը հենց այստեղ խորհրդանշում է իր ներկայությունը և՛ պատերից ներս, և՛ պատերից դուրս։ Կարծում եմ՝ Օհան Դուրյանի ներկայությունը այստեղ խորհրդանշում է նաև մեր բազմաթիվ քաղաքական գործընկերների ներկայությունը այստեղ՝ Արամ Սարգսյանի, Վահանգ Խաչատուրյանի, Վահրամ Դումանյանի, շատերը գուցե տեղյակ չեն, բայց 2007թ-ին Վահրամ Դումանյանի հետ այս հրապարակում իրականացրել ենք մի շարք քաղաքական միջոցառումներ, նաև իմ ներկայությունն է ընդգծում,»,- ասաց Փաշինյանը։

Նա անդրադարձավ արձանի հետ կապված քննադատություններին՝ նշելով․

«Ինձ ասել են՝ տեսե՞լ եք Օհան Դուրյանի արձանի շուրջ ինչ աղմուկ կա, ասացին մի նախագիծ է հրապարակվել, որի շուրջ կա մեծ աղմուկ և քննադատություն, երբ տեսա լուսանկարը, ցնցվեցի, ինձ համար Օհան Դուրյանը հենց այսպիսին էր, ընդ որում նա այսպիսին չէր երևում բեմում։ Վավերագրական ֆիլմ կա Օհան Դուրյանի մասին, որտեղ նա  կարճաթև շապիկով էր և ես նրա մկանուտ տպավորիչ բազուկների տեսքից ցնցվեցի։ Կներեք, բայց «սմոքինգով» Օհան Դուրյանը ամբողջովին հասկանալի չի։ Եթե Դուրյանը այլ արձան ունենար , համարեք, որ դա Օհան Դուրյանի արձանը չէր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել