Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասավ 220-ի։
Նշեմ, որ ՀՀ ՊՆ-ն այսօր հաստատել է Ադրբեջանի կողմից 10 հայ զինծառայողների մարմինների փոխանցումը։
Սա նաև նշանակում է, որ վերջին ագրեսիայի հետևանքով, այս պահի դրությամբ, դեռ 18 անհետ կորած զինծառայող ունենք։
Մի կողմից ունենք 2 հարյուրից ավել զոհված հայրենակից, հսկայական տարածքային կորուստներ, 2 տասնյակ անհետ կորած զինծառայողներ, մյուս կողմից՝ ցինիզմով, հրճվանքով ստեղծված իրավիճակի մասին խոսող, բարոյականության սահմանները վաղուց հատած իշխանություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել