Starnews.am-ը գրում է․

Դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հաղորդավարուհի Գայանե Փայտյանի անժամանակ մահվանը: Նա գրել է հետևյալը.

«Հետս խոսելիս միշտ ասում էիր․ «Մեռնեմ ջանիդ, Զառ»։ Նախատեցի քեզ․ «Էլ տենց չասես, նախ քո բալեքը մանր են դեռ, հետո ես քեզանից մեծ եմ, դու առաջ մի ընկիր»։

Ինչո՞ւ չլսեցիր, առաջ ընկար…»։

StarNews.am-ի տեղեկություններով` Փայտյանը վերջերս առողջական խնդիրներ ուներ: Նա վարակվել էր կորոնավիրուսով:

Գայանե Փայտյանն ամուսնացած էր, ուներ 2 դուստր: Զույգ աղջիկներին նա նախորդ ամիս էր նախակրթարան ուղեկցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել