ArmLur.am-ը գրում է․

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ցավալի դեպք է եղել Վարդենիս քաղաքում: Սոթք գյուղի բնակիչ 58-ամյա Ազատուհի Հակոբյանը տեղեկանալով, որ ամուսինը և փեսան զոհված են հոկտեմբերի 26-ին ժ.18.00-ին ինքնասպանություն է գործել՝ քրոջ տանը կից անասնագոմում կախվելով։

Նշենք, որ կինը նախկինում ևս ինքնասպանության փորձ էր կատարել, սակայն հարազատները կարողացել էին փրկել նրա կյանքը:

Հոկտեմբերի 2-ին գրել էինք, որ Պատերազմի հետեւանքները շարունակում են ցավալի դեպքերի պատճառ դառնալ:

ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ Վարդենիսում 58 տարեկան Ազատուհի Հ-ն տանը խմել է էսենցիա և տեղափոխվել հիվանդանոց: Նա փորձել է ինքնասպան լինել: Մեր բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նրա այդ քայլի պատճառը եղել է այն , որ տիկնոջ փեսաներից մեկը 44-օրյա պատերազմում զոհվել էր, իսկ ահա մյուս փեսան այս տարվա սեպտեմբերի 13-ին հակառակորդի հարձակման արդյունքում է զոհվել:

Հիշեցնենք, որ սետեմբերի 13-ին Վարդենիս քաղաքի բնակիչը, իմանալով որդու զոհվելու մասին, ինքնասպան էր եղել: Ի դեպ, որդուն դեռեւս չեն հայտնաբերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել