Hraparak.am-ը գրում է.

Ինչպես ավելի վաղ գրել էինք, ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։ Նա այժմ անցանկալի անձ է համարվում Հայաստանում։ 

2020 թվականին, սակայն, Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը բոլորովին այլ կարծիքի էր Կոնստանտին Զատուլինի մասին։ Նա անգամ գրառում ունի՝ սրտիկներով ուղեկցվող։ Հետաքրքիր է, թե այսօր նա փոխե՞լ է իր կարծիքը եւ համամի՞տ է ամուսնու հետ, որ Զատուլինը չպետք է մուտք գործի Հայաստան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել