Armsport.am-ը գրում է․

Team Talk-ը հայտնում է, որ «Լիվերպուլը» հետաքրքրված է «Բենֆիկայի» պաշտպան Անտոնիո Սիլվայի ծառայություններով:

Ֆուտբոլիստը մտադիր է փոխել ակումբային գրանցումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«Լիվերպուլը» միակ թիմը չէ, որը հետաքրքրված է 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում են պորտուգալացուն տեսնել իրենց շարքերում։

Սիլվայի պայմանագիրը «Բենֆիկայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է չորս միլիոն եվրո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել