Lurer.com-ը գրում է.

Սթենֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ նույնիսկ կեղծ ժպիտը կարող է ժպտացող մարդուն ավելի երջանիկ դարձնել։ Հետազոտությունը հրապարակված է Nature Human Behavior ամսագրում:

Փորձերին մասնակցել է գրեթե չորս հազար մարդ 19 երկրներից։ Մասնակիցների մեկ երրորդին խնդրել են պարզապես մատիտ պահել իրենց բերանում (սա ժպիտի տեսք է ստեղծում), մեկ երրորդին խնդրել են ընդօրինակել ժպտացող դերասանների դեմքի արտահայտությունները, իսկ մնացածներին խնդրել են բարձրացնել բերանի անկյունները: Թեստի նպատակը թաքցնելու համար գիտնականները մասնակիցներին խնդրել են լուծել մաթեմատիկական պարզ խնդիրներ և յուրաքանչյուր առաջադրանքից հետո գնահատել իրենց երջանկության մակարդակը։

Հետազոտողները երջանկության զգալի աճ են հայտնաբերել այն մասնակիցների մոտ, ովքեր նմանակել են ժպտացող լուսանկարները կամ բարձրացնել են իրենց բերանի անկյունները: Ինչպես նախորդ աշխատանքում, նրանք տրամադրության ուժեղ փոփոխություններ չեն հայտնաբերել մասնակիցների մոտ, ովքեր պարզապես մատիտ են պահել իրենց բերանում:

Դիտարկված էֆեկտը բավարար չէ, օրինակ, դեպրեսիան հաղթահարելու համար, սակայն ուսումնասիրությունը օգտակար տեղեկություններ է տալիս զգացմունքների բնույթի մասին։ Աշխատանքը ցույց է տվել, որ ինչպես դրական էմոցիաները կարող են առաջացնել մկանների շարժում (ժպիտ), այնպես էլ մկանների շարժումը կարող է բարելավել տրամադրությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել