Ադրբեջանցի գնդապետի ձայնագրության մեջ ոչ մի նոր չէր ասվում։ նիկոլի ագիտացիայից դուրս մարդը շատ լավ գիտի, որ հայ զինվորը կռվել ա անմնացորդ, ու նենց ա կռվել, որ թշնամում համար անգամ անսապսելի ա եղել. իրանց քարոզած աղքատ երկրի զինվորին որտեղի՞ց էսքան քաջություն։
Այդ ձայնագրության թերևս միայն Դ-20 ու Դ-30 թնդանոթների հետ կապված մանրամասներն էին հետաքրքիր, ու էն փաստը, որ հեռահար Դ-20-նները ՀՀ-ն գնել էր Բելառուսից (վստահաբար Սերժ Սարգսյանի օրոք)։
Բայց ամեն դեպքում այդ ձայնագրության թարգմանությունը ձեր ծանոթ նիկոլականներին ուղարկեք, թող լսեն ու հասկանան, թե ով իրականում պարտության տարավ հայկական բանակին ու ով ա մինչ օրս քարոզում, որ մենք թույլ ենք, մենք թալանված ենք ու բարոյալքված։
Ասել եմ ու փաստով ներկայացրել, որ նիկոլը կապիտուլյացիան ստորագրեց էն պարագայում, երբ 44 օրում թուրքերին (բոլոր հնարավոր միջոցները կենտրոնացնելով), հաջողվել էր օկուպացնել Արցախի ընդամենը 25%-ը։ Մնացած հետությունները թողնում եմ ձեզ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել