Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 59-ամյա Եղիշե Չիտկարովը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հեծանվով հանդիպակաց երթևեկող Պորտուգալիայի քաղաքացի՝ 38-ամյա Անա Տոլեդատե Տեիխեիռաին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» ԲԿ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Մինչ վթարի վայրում աշխատում էին պարեկներն ու քննիչները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Թումանյանի բաժին, որ վրաերթի ենթարկվածը մահացել է:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2022/10/21/1224927/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել