Lurer.com-ը գրում է.

Հնդիկ միլիարդատեր Գաուտամա Ադանին, ով համարվում է Ասիայի ամենահարուստ մարդը, որոշել է Մարոկկոյում վերականգնվող էներգիայի արտադրության հսկայական կենտրոն ստեղծել։ Մեգանախագծի նպատակներից մեկը Եվրոպա մաքուր ջրածնի մատակարարումն է, որը կօգնի հաղթահարել էներգետիկ ճգնաժամը, գրում է Bloomberg-ը։

Գործարարը նախատեսում է հյուսիսաֆրիկյան երկրում կառուցել արևային և հողմային էլեկտրակայաններ, ինչպես նաև ձեռնարկություններ արտահանման նպատակով կանաչ ջրածնի արտադրության համար։ Վահանակների և տուրբինների համակցված հզորությունը կարող է հասնել 10 գիգավատ, ասել են աղբյուրները, ինչը նախագիծը կդարձնի Ադանիի՝ վերականգնվող էներգիայի ամենամեծ ակտիվը Հնդկաստանից դուրս:

Օբյեկտը կառուցվելու է երկու փուլով. նախ կտեղադրվեն 5 գիգավատ հզորությամբ արևային մարտկոցներ և հողմային տուրբիններ, իսկ որոշ ժամանակ անց դրանց ընդհանուր հզորությունը կավելացվի լրացուցիչ 5 գիգավատտով։ Փորձագետները նշում են, որ հյուսիսաֆրիկյան երկրները հաճախ դիտվում են որպես վերականգնվող էներգիայի պոտենցիալ հիմնական հանգույցներ՝ տարվա արևի առատության, քամու հաճախականության և հիմնական արտահանման շուկաներին, ներառյալ Եվրոպային, մոտ լինելու պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել