Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ԱԱ-2022-ի սպասելիքներից։

«Մեզ՝ արգենտինացիներիս համար, հանգստություն պահպանելը դժվար է։ Հիմա մենք անընդհատ հաղթողի հավակնորդների թվում ենք, բայց միշտ չէ, որ այդպես է եղել։

Աշխարհի առաջնությունը շատ դժվար մրցաշար է։ Պետք է շատ բան զոհել հաղթանակի համար։ Շատ թիմեր են ուզում հասնել նրան, ինչին մենք։ Եթե լավագույնս հանդես չգանք, շատերը կարող են անցնել մեզ»,- ասել է Մեսսին DIRECTV-ի հետ զրույցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել