Tert.am-ը գրում է.

Միլիարդատեր Մուկեշ Ամբանին, որը համարվում է Հնդկաստանի ամենահարուստ մարդը, ձեռք է բերել Դուբայի ամենաթանկ վիլլան, գրում է Bloomberg-ը։

Ըստ աղբյուրների, որոնք ցանկացել են անանուն մնալ, գործարարը Palm Jumeirah թաղամասում գտնվող վիլլան գնել է 163 միլիոն դոլարով՝ քուվեյթցի մագնատ Մուհամմեդ Ալշայի ընտանիքից: Այս գործարքն իր արժողությամբ ռեկորդային է դարձել քաղաքի անշարժ գույքի շուկայում։

2022 թվականի սկզբին, Մուկեշ Ամբանին 80 միլիոն դոլարով Դուբայում տուն է գնել, որն այն ժամանակ ամենամեծ անշարժ գույքի գնումն էր մայրաքաղաքում։ 

Indias Billionaire Mukesh Ambani Splurges $163 Million on Priciest Dubai  Villa - Bloomberg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել