Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման պատմել է, որ ժամանակին կարող էր դառնալ «Բարսելոնայի» խաղացող։ Ֆրանսիացին մոտ էր կատալոնական ակումբ տեղափոխվելուն 2009 թվականին:

«Այդ ընթացքում մի քանի ակումբներ կապվեցին ինձ հետ։ Նրանց թվում կարող եմ նշել «Մանչեսթեր Յունայթեդը», «Ինտերը» և «Բարսելոնան»:

Բայց ես ընտրեցի «Ռեալը»: Լավ եմ հիշում այս պահը, այդ ժամանկ ընկերներիս հետ էի»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Onda Cero-ն։

Նախորդ մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» հետ հաղթել է Լա Լիգան և Չեմպիոնների լիգան՝ դառնալով երկու մրցաշարերի լավագույն ռմբարկու: Մադրիդյան ակումբի կազմում ֆուտբոլիստը հանդես է գալիս 2009 թվականից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել