Lurer.com-ը գրում է.

Ռուսաստան ներթափանցած A/H3N2 գրիպը հատկապես վտանգավոր է սեզոնային տարբերակների համեմատ, ասել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբան Ալեքսանդր Սեմենովը, գրում է Gazeta-ն։

Այս գրիպով վարակվելը հանգեցնում է մարմնի ջերմաստիճանի բարձրացման, ընդգծված են նաև ընդհանուր թունավորման ախտանիշները՝ մարմնի ցավեր, թուլություն։

«Գրիպի այս տարբերակի ի հայտ գալուն պետք է լուրջ վերաբերվել։ Բացահայտված դեպքն առայժմ առաջին ահազանգն է։ Այժմ մենք ժամանակ ունենք պատրաստվելու՝ նոր գրիպի դեմ պատվաստվելով»,- ասել է Սեմենովը։

Նրա խոսքով, պրոֆիլակտիկ դեղամիջոցների ընդունումը, ինչպիսիք են վիտամինները, այլ ընդհանուր ամրապնդման միջոցները կօգնեն ամրապնդել իմունիտետը գրիպի սեզոնից առաջ։

Ըստ նրա՝ պատվաստման համար կարևոր ցուցում է անձի պատկանելությունը որոշակի ռիսկային խմբի։ Առաջին հերթին խորհուրդ է տրվում պատվաստել տարեցներին, ինչպես նաև սրտանոթային և շնչառական համակարգերի քրոնիկական հիվանդություններ ունեցողներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել