24news.am-ը գրում է.

Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ ընդունված հայտարարությունը մեծ քայլ է դեպի խաղաղության պայմանագրի ստորագրումը, քայլ առ քայլ մոտենում ենք մեր նպատակին: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նրա խոսքով, սեպտեմբերի 13-ի դեպքերին չպետք է թեթև նայենք, ադրբեջանցիները նպատակ ունեին Ջերմուկով հասնել Նախիջևան, սակայն մեր բանակի շնորհիվ կասեցվել է: 
Անդրադառնալով Աժ նախագահի որոշմանը, որով պարգևավճար է տրամադրվել իշխանական պատգամավորներին, նրանց օգնականներին ու փորձագետներին, Աղազարյանը նշեց, որ պարգևավճարներն առաջվա նման սիստեմատիկ չեն տրվում, այն տրվել է Անկախության օրվա առթիվ, հարց է՝ պարգևավճար է, թե ոչ:

«Քաղաքացիները պետք է իմանան, որ առաջ պատգամավորները սև ծրարով ամեն ամիս 3000-5000 դոլար էին ստանում, մենք նման բան չենք անում: Երբ տալիս են պարգևավճար, չեմ հրաժարվում ու որևէ ֆոնդի տալիս, օգտվում եմ՝ օգտագործելու տեղեր կան: Իսկ ընդդիմությանը ճիշտ է 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել