Shamshyan.com-ը գրում է.

Հոկտեմբերի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե սյանը, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» ԲԿ, որտեղից էլ տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։

Աղբյուրը նաև հայտնում է, որ վիրավորը հենց վարորդն է եղել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել