Armsport.am-ը գրում է․

Միլանի «Ինտերը» դիտարկում է Պրեմիեր լիգայի թոփ-ակումբների կենտրոնական պաշտպաններին ձեռք բերելու հնարավորությունը:

Ինչպես հայտնում է Calciomercato-ն, «ներաձուրիները» ցանկանում են հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեին կամ «Չելսիի» ներկայացուցիչ Տրևո Չալոբային:

Այս խաղացողներից մեկը կարող է փոխարինել կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարին, ով այս ձմռանը կարող է տեղափոխվել ՊՍԺ: Սլովակ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ, ուստի փարիզեցիները կփորձեն ձեռք բերել նրա տրանսֆերը ընդամենը 20 միլիոն եվրոյի դիմաց:

Հիշեցնենք, որ Չալոբան արդեն ամռանը կարող էր լինել «Ինտերում», սակայն «Չելսիի» ղեկավարությունը արգելափակեց տրանսֆերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել