Ազգի կեսին սգավոր դարձրած թյուրիմացության կինը ցինիկ գրառում ա անում ու հեգնում այդ նույն ազգի կանանց, նախ նրանց մեղադրելով անուղղակիորեն պատերազմը չկանխելու, և հետո՝ «ճիշտ սգալու դասեր» տալու մեջ, ու զարմանք հայտնում, թե ինչի մինչ օրս «սգի ոստիկանություն» չունենք, լիքը ընդունելության դիմումներ կստացվեին...
Հետո, երևի հասկանալով իր իսկ արտահայտած մտքի տխմարությունը, այդ հատվածը խմբագրել ու հանել է գրառումից, բայց դրանից հարցի էությունը չի փոխվել։ Սա վստահաբար կարծում ա, որ բոլոր սգավոր մայրերը պետք է իր կազմակերպած փարթիներին մասնակցեն (թեկուզ ոտքի վրա կանգնած), անդարդ պարեն «Խաչիկը, Վաչիկը, Հրաչիկը, Քաջիկը» երգի տակ, նա պատկերացնում է, որ զոհվածի հարազատները պետք է լինեն իր մայրամիկի ընկերուհի արզումանյան նանեների պես, մայրերի մի մասն էլ, ովքեր ջերմագին ֆոտոներ ունեն իր հետ, իրեն հաճոյանալու համար պետք է ծախված համարեն մյուս պահանջատեր ծնողներին։
4 լակոտ լույս աշխարհ բերած էս կնիկը լրջորեն հավատում ա իր էն թեզին, որ «սգալն անօգուտ զբաղմունք է։ Պետք է ապրել, կայֆավատ լինել ու առանց հիշողության կենդանու պես պարել մինչև մեռնելը։ Ի՜նչ սուգ, ի՜նչ զավակ կորցնել։ Վայելեք կյանքը»։
Ախր սա ոչ միայն մայր չի, տո սա անգամ կին չի։ Ո՞նց կարա 4 անգամ երկունքի ցավ քաշած կինը էտքան հեշտությամբ մեղադրի զավակներին կորցրած ծնողներին՝ իրենց վիշտը «չափից դուրս համոզի’չ, մաքսիմալ տեսանելի’, բարձրաձա’յն սգալու» մեջ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել