Armsport.am-ը գրում է․

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ին ժամանել է չեխական Պլզեն քաղաք, որտեղ կկայանա ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ 2024 որակավորման հիմնական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Մեր ընտրանին կհանգրվանի Պլզեն քաղաքի «Պարկ Հոթել» հյուրանոցում։

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.

Լուան Մյուլլեր Բարբոսա – «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Ալբերտ Աղաջանով – «Ռոստով» (Ռուսաստան)
Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան – «Ուխտա» (Ռուսաստան)
Ժոաո Գիլյերմե Կարվալյո-«Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան)
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա – «ԱԷԿ Աթենք» (Հունաստան)
Դենիս Նևեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ – «Տորպեդո» (Ռուսաստան)
Լուկաս Ռոզենսկի – «Այաթ» (Ղազախստան)
Սարո Գալստյան – «Լեո»
Գարեգին Մաշումյան – «Լեո»
Գեղամ Թումբարյան – «Երևան ՖԱ»
Ռաֆիկ Մելիքյան – «Երևան ՖԱ»
Արթուր Պատատյան – «Երևան ՖԱ»

Սարգիս Մարգարյանը թիմի հետ չի մեկնել Չեխիա վնասվածքի պատճառով, իսկ Ռոդրիգո Բարբոսա դե Պրադոն առաջիկա հանդիպումը բաց կթողնի որակազրկման պատճառով։

ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ 2024 որակավորման հիմնական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել