Lurer.com-ը գրում է.

ԱՊՀ երկրների ղեկավարները, բացի՝ Ալիեւից եւ Տոկաեւից, Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական հանդիպման են ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ  Aurus մակնիշի մեքենայով, հաղորդում է   ՌԻԱ Նովոստին։

Հանդիպման վայրը Կոնստանտինովսկու պալատն է։ Առաջինը ժամանել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, ով նախընտրել է Mercedes մեքենան։ Նրան հաջորդել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը եւ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը՝ բոլորը Aurus-ով։ Նրանց օրինակին հետեւել են Տաջիկստանի ղեկավարներ Էմոմալի Ռահմոնը եւ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Maybach է ընտրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել