ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ի թիվս այլնի անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի տեքստի նախապատրաստմանը:

«Մենք համալիր աջակցություն ենք ցուցաբերում Ռուսաստանին մոտիկ, դաշնակից երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում ՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը: Մեր համապարփակ առաջարկները փոխանցվել են Բաքվին և Երևանին: ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը մի շարք այցեր է կատարել տարածաշրջան՝ այս հարցի շուտ խորհրդակցություններ անցկացնելու համար: Նրանք, ովքեր փորձում են կասկածի տակ դնել մեր դերակատարումը, կամ ասել մեր անգործության մասին, կարծում եմ՝ ցանկալին ներկայացնում են որպես իրականություն: Մենք զբաղվում ենք պրակտիկ աշխատանքով: Դա չենք անում որևէ ամսաթվի համար կամ ինչ-որ գեղեցիկ ձևաչափով, այլ այնպես, որ դա ամրապնդվի կոնկրետ արդյունքներով: Իսկապես, մենք երևի թե չենք զբաղվում ինչ-որ հատուկ գովազդային գործունեությամբ, որի տակ ոչինչ չկա: Մենք վարվում ենք ճիշտ հակառակը՝ պատմում ենք՝ ինչ է հաջողվել անել: Հաշվի առնելով խաղաղության պայմանագրի թեմայի խիստ զգայունությունը՝ նպատակահարմար չենք գտում հրապարակավ ներկայացնել ընթացող բանակցային գործընթացի մանրամասները: Ինչ վերաբերում է Բաքվի և Երևանի դիրքորոշումներին, ապա այդ հարցերը պետք է ուղղել նրանց: Բայց ևս մեկ անգամ կրկնեմ՝ մենք նպատակաուղղված ենք արդյունքին», - ասել է Զախարովան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել