Hraparak.am-ը գրում է․

Բրիտանացիների մեծ մասը բացասաբար է վերաբերվում այդ երկրի նոր վարչապետ Լիզ Թրասի գործունեությանը։ Նրան աջակցողների թիվը գրեթե երկու անգամ նվազել է՝ վարած տնտեսական քաղաքականության պատճառով։ 1700 բրիտանացիների շրջանուըմ անցկացված սոցհարցումների արդյունքում պարզվել է, որ վարչապետ Թրասի վարկանիշը կազմել է 14 տոկոս։

Սա այն դեպքում, երբ սեպտեմբերի 21-22-ին  Թրասի վարկանիշը կազմել է 26 տոկոս։ Թրասի հանդեպ բացասական կարծիք հայտնել է հարցվածների 75 տոկոսը։ Նրա վարկանիշը ավելի ցածր է, քան Բորիս Ջոնսոնի վարկանիշն է։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել