Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության նոր շրջանների (ինքնահռչակ Դոնեցի և Լուգնասկի ժողովրդական հանրապետություններ, Խերսոնի, Զապորոժիեի մարզերը) տարածքները, որտեղից նահանջել են ռուսական զորքերը, կվերադարձվեն, գրում է ՏԱՍՍ-ը:

«Այստեղ հակասություն չկա, նրանք հավերժ կլինեն Ռուսաստանի հետ, կվերադարձվեն»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հակասություններ կա՞ն նրանում, որ երբ նոր տարածքները մտել են ՌԴ կազմ, այդ տարածքների բնակչությանը խոստացել են, որ նրանք այժմ «ընդմիշտ լինելու են Ռուսաստանի հետ», սակայն օրեր անց ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է ռուս զինվորականների դուրսբերումը այդ տարածքների մի շարք բնակավայրերից։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը չի հստակեցրել, թե ինչ սահմաններում են նոր շրջանները մտել Ռուսաստանի կազմ։

«Դուք կարդացել եք հրամանագիրը, այնտեղ իրավական ձևակերպում կա, ընդհանուր առմամբ, իհարկե, դա վերաբերում է այն տարածքին, որում գործել է ռազմաքաղաքացիական վարչակազմը ՌԴ կազմ ընդունման պահին», - ասել է Պեսկովը:

«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ որոշակի տարածքներ կվերադարձվեն, և մենք կշարունակենք խորհրդակցել այն բնակչության հետ, որոնք ցանկություն են հայտնել ապրել Ռուսաստանի հետ»,- ընդգծել է նախագահի մամուլի քարտուղարը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել