Armenpress.am-ը գրում է.

«Գազպրոմ»-ին հաջողվել Է իտալացի գնորդների հետ փոխգործակցության ձեւաչափով համատեղ լուծում գտնել կարգավորիչ այն փոփոխությունների պայմաններում, որոնք Ավստրիայում տեղի են ունեցել սեպտեմբերի վերջին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի կոնցեռնը: Ավստրիական օպերատորը հաղորդել Է «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի տրանսպորտային անվանակարգերը հաստատելու պատրաստակամության մասին, ինչը թույլ Է տալիս վերսկսել ռուսական գազի մատակարարումներն Ավստրիայի տարածքով:

Հոկտեմբերի 1-ին Իտալիա ռուսական գազի մատակարարումներն Ավստրիայի տարածքով դադարեցվել Էին: Իտալական Eni-ն ավելի վաղ տեղեկացրել Է. «Գազպրոմ»-ը պարզաբանել Է, որ Ավստրիայի տարածքով ռուսական գազի փոխադրումը «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի պարտավորագրերով դադարեցվել Է ավստրիական օպերատորի մերժելու կապակցությամբ: Պատճառը կապված Է կարգավորիչ փոփոխությունների հետ, որոնք Ավստրիայում տեղի են ունեցել սեպտեմբերի վերջին: Հաղորդվել Է, որ Eni-ն «Գազպրոմ»-ի հետ աշխատում Է այն բանի վրա, որպեսզի որոշի՝ հնարավոր Է արդյոք վերսկսել մատակարարումները նաեւ Իտալիա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել