Tert.am-ը գրում է.

Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկու երկրների պատրաստակամությունն են հայտնել և ողջունել ընդհանուր սահմանի երկայնքով համատեղ զորավարժությունների անցկացման գաղափարը, գրում է Tasnim գործակալությունը։

Կողմերը պայմանավորվել են նաև Իրանի և Ադրբեջանի համատեղ ռազմական հանձնաժողովի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման և ռազմական փոխգործակցության բարելավման շուրջ։

Պաշտոնյաները քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին սրացումը. իրանցի գեներալը կոչ է արել թուլացնել լարվածությունը: Զրուցակիցներն ընդգծել են Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը թուլացնելու համար երկխոսության անհրաժեշտությունը։

Ինչպես նշում է Tasnim գործակալությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարն ասել է, որ Բաքվի և Երևանի միջև խնդիրները կարող են կարգավորվել երկխոսության և բարեկամության միջոցով։

Հասանովը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը «չի ծրագրում գրավել հայկական հողը կամ ռազմական գործողություն սկսել հայկական տարածքները վերահսկողության տակ առնելու համար» (չակերտները՝ Tert.am)։

Իրանցի պաշտոնյաները բազմիցս դեմ են արտահայտվել տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխության՝ պատրաստակամություն հայտնելով միջնորդել Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի լուծմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել