ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «անհեթեթություն» է անվանել հայկական լրատվամիջոցների այն հրապարակումը, թե Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին ստիպում է Միութենական պետության կազմում ընդգրկվել, ինչի համար Մոսկվան խրախուսում է Բաքվին։

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ոչ, սա հերթական անհեթեթությունն է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե իրո՞ք Ռուսաստանը նման մտադրություններ ունի Հայաստանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ այսօր այս մասին հրապարակում էր արել ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող Armtimes.am կայքը։ 

«ՌԴ-ի գործողությունների իմաստը հետևյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որպեսզի վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար։ Այս տրամաբանությունը զարգացնելու քայլերը Ադրբեջանի ագրեսիվությունն է, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, Ռուսաստանի քաղաքական իներտությունը և Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը»,-գրել էր պարբերականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել