Ազգային ժողովը քննարկում է «Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը»: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի համար հարցը կարևոր է, սակայն նրա համար «մի բան անհասկանալի է մնում»: 

«Որքանով գիտեմ՝ կրթական 12-ամյա համակարգը եկել է եվրոպական երկրներց ու ես չգիտեմ՝ այնտեղ զորահավաքների գործընթացը ոնց է իրականացվում, բայց խոսենք մեր երկրի մասին: Երբ որ ես դպրոցն ավարտեցի, 16 տարեկան էի, երկու տարի ես հասունացա, մեծացա, նոր գնացի բանակ, հիմա դպրոցն ավարտում են ու գնում բանակ», - հայտարարեց Աղազարյանը, ում խոսքերին տեղից արձագանքում էր ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: 

«Ներողություն, պարոն Քոչարյան, ձեր հանձնաժողովին է վերաբերում իմ ոչ բարյացակամ վերաբերմունքը: Ճի՛շտ է, 18 տարեկան է երիտասարդը, բայց ինքը շրջանավարտ է, հիմա, գրողը տանի, կամ հարցիս պատասխանեք Եվրոպայում ո՞նց է», - հետաքրքրվեց ՔՊ-ական պատգամավորը: 

Նա ասաց, որ 11-րդ ու 12-րդ դասարաններում երեխաները դաս չեն անում, չեն սովորում, «ժամանակ են սպանում»: 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ, ի պատասխան Աղազարյանի, ասաց, թե եվրոպական երկրներում հիմնականում պարտադիր զինվորական ծառայություն չկա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել