Ադրբեջանցի ճիվաղների կողմից հայ զինծառայողների նկատմամբ իրականացված վայրագությունների փաստի կապակցությամբ ՆԱՏՕ–ում հայկական պատվիրակության ղեկավար աշխատող Անդոնը, որ, ի դեպ, օրերս յուր ԱԺ աշխատասենյակում փակ հանդիպում էր ունեցել հայաստանյան արևմտամոլների հետ՝ առողջ կասկածներ ծնելով, դիմել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների իր կոլեգաներին՝ կոչ անելով ձեռնարկել համապատասխան քայլեր՝ նմանօրինակ անմարդկային գործողությունները դատապարտելու ուղղությամբ:

Անդոնի այս քայլը կարող է առաջին հայացքից թվալ՝ բացառապես մարդասիրական ու նույնիսկ հայրենասիրական մղումից բխած քայլ: Սակայն իրականում նրա այս քայլի բուն իմաստն ու խորքային նպատակը ՆԱՏՕ-ի դերի բարձրացմանը նպաստելն է հայ-ադրբեջանական կոնֆլիկտում՝ անկախ նույնիսկ այն բանից, թե ինչպես կընկալվի Անդոնի բողոքը կամ կոչը ՆԱՏՕ-ում: Ավելին՝ բացառված չէ, որ Անդոնի այս քայլը յուրատեսակ շանտաժ է իր մեջ պարփակում՝ ուղղված ՌԴ-ին՝ նկատի ունենալով այն, որ, փաստորեն, ՀԱՊԿ անդամ երկիրն առաջին պլան է մղում ՆԱՏՕ-ի գործոնը տարածաշրջանում:

Ճիշտ է՝գուցե ոմանք այս տեսակետը կարող են որակել՝ դավադրապաշտական, բայց իրականությունն այն է, որ Հայաստանի նորանկախ պատմության վերջին 4 տարին է ամբողջությամբ դավադրապաշություն, և հաշվի առնելով այն, թե հատկապես ով է ՆԱՏՕ-ին դիմողը, վերոհիշյալ տարբերակը թվում է միարժեքորեն իրատեսական:

Մնում է տեսնել՝ ՆԱՏՕ-ում Անդոնին շան տեղ դնող կա՞ …
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել