Հայաստանը ԶՈՒ բարեփոխումների լայնածավալ գործընթաց է սկսել։ Այս մասին Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացնել ԶՈՒ բարեփոխումները։ Ցավոք, Ադրբեջանը որոշ հաջողություններ ունի մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, որտեղ փորձում են այնպես անել, որ ՀՀ-ին զենք և ռազմամթերք չմատակարարվի։

Դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց ՀՀ-ի նկատմամբ մատակարաման պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։ Մենք խորապես պետք է վերլուծենք այս իրադրոթյունը։ Այս ամենը տեղի է ունենում մի հեռահար կամ ոչ հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, ինքիշխանությունից, զիջումներ անենք տարածքային ամբողջականությունից, բայց ի հեճուկս բոլոր գործոնների մենք վճռական ենք, մեր անկախությունը և ինքիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել