Armsport.am-ը գրում է․

Հայաստանի ծարամարտի հավաքականի անդամները սեպտեմբերի 28-ից Օլիմպավանում կսկսեն հերթական համատեղ պարապմունքները:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը առավելապես ուշադրություն կհատկացնի անհատական մարզումներին, որպեսզի հնարավորինս բարելավվի ծանրորդների թույլ կողմերը: Մարզվողների մի մասը այնուհետև կմեկնի Ալբանիայի Դյուրես քաղաք և հանդես կգա հոկտեմբերի 13-ին այնտեղ սկսվող մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Մյուսները կշարունակեն նախապատրաստվել Կոլումբիայի Բոգոտա քաղաքում դեկտեմբերի 2–ին մեկնարկող աշխարհի առաջնությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել