Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է սպասվող ԱԱ 2022-ի մասին։

«Մենք պատրաստ ենք դիմակայել ցանկացած մրցակցի, միշտ նույն կերպ ենք խաղում՝ անկախ նրանից, թե որ թիմի դեմ ենք մրցում։ Մեր նպատակն է փորձել հնարավորինս լավ հանդես գալ Կատարում: Մենք գիտենք, որ աշխարհի առաջնությունը շատ բարդ է լինելու, բայց մենք պատրաստ ենք պայքարել։ Մեզ բարդ խումբ է սպասվում, ուստի կարևոր կլինի հաղթել առաջին խաղում, որպեսզի հաջորդներին ավելի հանգիստ պատրաստվենք»,- Մեսսիի խոսքն է մեջբերել Tutto Mercato-ն։

Աշխարհի 2022 թվականի առաջնության C խմբում Արգենտինան կխաղա Լեհաստանի, Սաուդյան Արաբիայի և Մեքսիկայի հետ: Մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Կատարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել