Lurer.com-ը գրում է.
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքում է Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիներին 102-րդ ռազմակայան և Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախումբ զորակոչելու մասին տեղեկությունը:
 
«Այդ թվային հարթակներում տարածվող տեղեկատվությունը` ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին հղումով, զորահավաքի հետ կապված, բացարձակ կեղծ տեղեկություն է: ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը որևէ մեկնաբանություն չի տվել և տվյալ թեմայով որևէ ԶԼՄ-ի հետ չի շփվել»,-նշված է ՌԴ հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ մասնակի զորահավաքի հետ կապված հարցերով անհրաժեշտ է կողմնորոշվել բացառապես ՌԴ ՊՆ-ի պաշտոնական տեղեկատվությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել