Tert.am-ը գրում է.

Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը 250 միլիոն դոլարի հայց է ներկայացրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, նրա երեխաների և նրանց հետ կապված ընկերությունների դեմ՝ խարդախության և կեղծ տվյալներ տրամադրելու մեղադրանքով։

Հայտնում է Ռիա Նովոստին։

Ըստ հայցի՝ նման գործողությունները «մեծապես ավելացրել են Թրամփի անձնական հարստությունը»։

Հայցի ներկայացմանը հաջորդած հայտարարության մեջ գլխավոր դատախազն ասել է, որ մեղադրյալները, այդ թվում՝ ԱՄՆ նախկին նախագահը, խախտել են մի շարք նահանգային քրեական օրենքներ, այդ թվում՝ փաստաթղթեր կեղծելը, սխալ ֆինանսական հաշվետվությունների տրամադրումը, ապահովագրական խարդախության մեջ ներգրավվելը, ցածր տոկոսադրույքները և ավելի քիչ հարկեր վճարելը։

Նա նաև ասել է, որ դատարանից պահանջում է արգելել Թրամփին և նրա երեխաներին մասնակցել կամ ղեկավարել ընկերություններ կամ կորպորացիաներ Նյու Յորքում։ Նաև նահանգի ֆինանսական հաստատություններին արգելել նրանց հինգ տարով վարկեր տրամադրել: Ջեյմսը նաև խնդրում է դատարանին հինգ տարով արգելել Թրամփին և նրա հետ կապված Trump Organization-ին անշարժ գույք ձեռք բերել Նյու Յորքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել