Tert.am-ը գրում է.

Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը պետք է կենտրոնանա իրական ռազմական գործողություններին մասնակցությանը պատրաստվելու վրա, հայտարարել է Չինաստանի ղեկավար և Կենտրոնական ռազմական հանձնաժողովի ղեկավար Սի Ծինփինը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տվյալներով՝ նա նման հանձնարարական է ուղարկել Պեկինում անցկացված ազգային պաշտպանության և ռազմական բարեփոխումների վերաբերյալ սեմինարի մասնակիցներին։ Միջոցառմանը ներկա էին ՀԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել