MediaHub.am-ը գրում է.

Եռաբլուրում տեղի ունեցածն անբարոյականություն էր, ոչ մեկն իրավունք չունի ծնողին Եռաբլուրից հեռացնելու, Եռաբլուրը զինվորի տունն է, ծնողն իր երեխայի տուն է գնացել, ո՞վ իրավունք ունի ծնողին ձեռք տալու, դրանք սրիկաներ են։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը՝ անդրադառնալով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր կատարվածին։ 

«Այսօր նայում եմ կադրերն ու զարմանում, զորքերն ի՞նչ գործ ունեին այնտեղ, զորքերն իրավունք չունեին նման իրադարձություններում ներքաշվելու։ Տեսնում ու մղկտում եմ, թե էս ինչի ենք հասել, ուր են տանում մեզ։ Ես զորքերի հրամանատար եմ եղել, զորքերն այդտեղ լինելու իրավունք չունեին: Ոստիկանության բաժանմունքներ ունեն, սակայն այսօր ներքին զորքերն են կանգնում այդտեղ, գործողություններ են կատարում»,-ասաց նա։ 

Հարցին, թե ո՞րն է իշխանության այս աստիճանի վախի պատճառը, որ նույնիսկ զոհվածների ծնողներին չեն խնայում, վերջինս պատասխանեց․ «Ի՞նչ վախեր. իրենք իրենց թանկին կորցրել են արդեն, գնացել են իրենց թանկի տուն, ո՞վ իրավունք ունի իրենց կպնելու․ սրանք սրիկաների հավաքածու են՝ Նիկոլի գլխավորությամբ»,-ասաց նա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել