Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին։

Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության հերթապահ մաս։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված հասցե են ժամանել ԱԻՆ ՓԾ Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները, բացելով նշված փողոցի 175 շենքի բնակարաններից մեկի դուռը, հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել են կնոջ դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի տարբեր մասերում կան սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի հետքեր։ 

Սպանության հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել