Tert.am-ը գրում է.

2022 թվականի սեպտեմբերի 3-ին Սևանա լճում առագաստանավային ճամբարի շրջանակում անցկացվեց «Էքստրաբիլիթի» ջրային ակտիվությունների փառատոնը։ Միջոցառումը տեղի է ունեցել ներառական զբոսանավերի կենտրոնի բազայում, որը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում՝ Armenian Camp տարածքում։ Կազմակերպիչներն էին ԱՆՈ «Սպիտակ ձեռնափայտ» (Ռուսաստան) «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական  կորպորացիայի և Երևանի Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ։

Միջոցառման հատուկ հյուրերն էին Սևանա լճի Armenian Camp ներառական առագաստանավային կենտրոնի ղեկավար Սամվել Ռոստոմյանը, «Մեդսկան»  բաժնետիրական ընկերության տնօրեն ու տնօրենների խորհրդի անդամ Անդրեյ Մոդեստովը, Կամոլիդին Բեհզոդի անվան արվեստի և դիզայնի ազգային ինստիտուտի դոցենտ Ջասուր Ժումաևը, «Ռուսատոմ սերվիս» ընկերության ՀՀ-ում նախագծերի իրագործման գրասենյակի ղեկավար Անտոն Զուևը, ՀՀ-ում «Ռուսատոմ-միջազգային ցանց» արդյունաբերական համալիրի ներկայացուցիչ Միխայիլ Տուրունդաևը, ինչպես նաև Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցները:

Սոցիալական նշանակության «Ոգու առագաստները» նախագծի հիմքը ներառականության զարգացումն է` որպես փոխազդեցության մշակույթ․ ծրագրի աշխատանքներին մասնակցում են ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ առանց հաշմանդամության մարդիկ։ Ծրագիրն իրականացվում է 2011 թվականից, ներառական թիմերը արշավներ են կատարել աշխարհի տարբեր ծայրերում՝ Միջերկրական, Անդաման, Բալթիկ, Կարիբյան, Հյուսիսային, Ազովի, Սև ծովեր ու Բայկալ լիճ։

2022 թվականին «Ոգու առագաստներ» ներառական թիմն արդեն կազմակերպում է նախագծի 20-րդ փուլը, որի նպատակն է զարգացնել ներառական զբոսանավ վարելը՝ որպես մարդկային տաղանդների և կարողությունների դրսևորման բաց մոդել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել