24news.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Այս մասին տեղեկացնում է 24News-ի թղթակիցը:  

Նշենք, որ երեկ, մինչև Կառավարության հետ հարցուպատասխանը, Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կրկին հանդիպել էր իշխանական պատգամավորների հետ և քննարկել սահմանում ստեղծված պատերազմական իրավիճակը: 
Հանդիպումից հետո ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը լրագրողներին ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ինֆորմացիա է տրամադրել երեկվա ՀԱՊԿ հանդիպումից, իր ստացած տպավորություններից, նաեւ իր տեսլականն է ներկայացրել, թե ինչ պետք է անեն այս իրավիճակում:

«Պետք է դիմադրենք, չպետք է հանձնվենք: Այսինքն՝ մենք չպետք է մեր կամքը կոտրենք եւ թույլ չտանք, որ որեւէ մեկը կոտրի»,- նշել էր Եղոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել