Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը կկայանա սեպտեմբերի 13-ին, որի ընթացքում կքննարկվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելու հարցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` նիստի օրակարգում 27 հարց է:   «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին: Ելնելով վերոգրյալից` Երևան քաղաքի ավագանուն առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակել Տիգրան Ավինյանին»,- նշված է որոշման նախագծում:

Երևանի քաղաքապետն ունի չորս տեղակալ՝ Լևոն Հովհաննիսյան, Գևորգ Սիմոնյան, Սուրեն Գրիգորյան, Ստեփան Մաչյան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել