Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների և Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության ծառայողների կողմից օրեր շարունակ հսկայածավալ օպերատիվ աշխատանքների արդունքում պարզվել է հունիսի 23-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Գետափի փողոցի 15 հասցեի դիմաց նույն գյուղի բնակիչ՝ 36-ամյա Վարազդատ Բարոյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան պայթեցնելու միջոցով վերջինիս մահ պատճառելու համար ենթադրյալ կասկածյալների ինքնությունը։

«Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները, ապա՝ նրանց միացած ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները մի քանի տասնյակ ստուգումներ կատարելու արդյունքում պարզել են, որ Վ. Բարոյանի սպանությունը կատարել է Երևանի բնակիչ՝ 33-ամյա տղամարդը, որը պայթուցիկ սարք է տեղադրել Վ. Բարոյանի՝  որն ավելի շատ հատնի էր «Փարաքարցի Վարո» մականվամբ, ավտոմեքենայի տակ, ապա հեռակառավարման եղանակով պայթեցրել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված հանցագործության կատարմանը օժանդակել են 39-ամյա, 23-ամյա, 19-ամյա և 36-ամյա տղամարդիկ, որոնք ոստիկանների կողմից հայտնաբերվել են ու ներկայացվել քննչական վարչություն, որտեղից էլ քննիչը միջնորդությյուն է ներկայացրել դատարան, որպեսզի նշված անձանց նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվի կալանավորումը։

Դատարանի որոշմամբ՝  4 կասկածյալները կալանավորվել են ու տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մեկուսարան։

Իսկ 33-ամյա տղամարդու նկատմամբ, որը կասկածվում է սպանությունը կատարելու մեջ, հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց՝ դատարանի որոշմամբ կալանավորումը։

Նախաքննության շահերից ելնելով՝ կալանավորվածների և հետախուզվողի ինքնություններն այս պահին չենք հրապարակում»,-գրել է կայքը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  հունիսի 23-ին ժամը 11։10-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Փարաքար գյուղում ավտոմեքենա է այրվում։ Մեքենան ամբողջովին վերածվել էր մոխրակույտի, բժիշկներին չէր հաջողվել փրկել վարորդի կյանքը։

Ըստ նախնական տեղեկությունների, տեղի էր ունեցել պայթյուն՝ կրակի բռնկումով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել