Ես միայն կարող եմ ասել, որ այս պատերազմում մենք հերոսների ու հերոսական սխրանքների պակաս չենք ունեցել։ Ոմանց մասին գիտենք, ոմանց մասին երբեք էլ չենք իմանա։ Չհավատաք ու չտրվեք այն քարոզին, որ բոլորը մասսայաբար փախել են, բոլորը դասալքել են։ Դասալիքներ ու փախնողներ եղել են նաև 90-ականների պատերազմում, նայեք Վազգեն Սարգսյանի հայտնի ելույթը։ Բայց դա չի ստվերել չէ՞ այդ տարիների հերոսների սխրանքը։
Նույնն էլ հիմա պետք է լինի։ Չպետք է պարտադրված պարտությունը զրոյացնի էս տղերքի հերոսությունները։ Իրանք մեր հաղթանակի համար են զոհվել, իրանք մեր հաղթանակին հավատալով են զոհվել, ու մեր կողմից առնվազն ապերախտություն կլինի մոռանալ իրանց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել