Hetq.am-ը գրում է.

Այս տարի առաջին անգամ մրցույթին մասնակցում են նաև Հայաստանի Հանրապետությունը՝ Արցախի հետ միասին։ Մրցույթի հայաստանյան կազմակերպիչն է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ն։ Գլխավոր աջակիցն է «Յուքոմ» ընկերությունը։

Մրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք, պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչներ։ Կարելի է մասնակցել ինչպես սեպտեմբերի ընթացքում արված լուսանկարներով, այնպես էլ նախկինում արված լուսանկարներով։ Մրցույթի պայմաններին և այլ մանրամասներին կարելի է ծանոթանալwww.wikilovesmonuments.am կայքից։ 

Մրցույթի մասնակիցները սեպտեմբեր ամսվա ընթացքում լուսանկարներ են բեռնում Վիքիպահեստ՝ Վիքիմեդիա նախագծերի պատկների և տեսաձայնային նյութերի շտեմարան (http://commons.wikimedia.org/)։ Վիքիպահեստի շուրջ 18 միլոն մեդիաֆայլերը ազատ արտոնագրով են, այսինքն՝ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի դրանք ազատորեն օգտագործել, տարածել և ձևափոխել  թե՛ Վիքիպեդիայում, թե՛ ցանկացած այլ տեղ, այդ թվում համացանցից դուրս, օրինակ դասագրքերում, տպագիր հանրագիտարաններում, գրքերում, ֆիլմերում, ԶԼՄ-ներում, համակարգչային ծրագրերում և այլն։

Աշխարհում միլիոնավոր հուշարձաններ կան, սակայն դրանց միայն փոքր մասի լուսանկարներն են հասանելի ազատ արտոնագրով։ Մրցույթի կազմակերպիչների և մասնակիցների ցանկությունն այդ բացը լրացնելն է։ Միջոցառման կազմակերպիչներից Ալեքսեյ Չալաբյանի գնահատմամբ, այս պահին Հայաստանի հուշարձանների հազիվ 1%-ի լուսանկարները կարելի է գտնել Վիքիպահեստում, «Այն էլ մեծ մասամբ միջակ որակի, ոչ այնպիսին, ինչպիսին մենք կցանկանայինք տեսնել»։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել