Lurer.com-ը գրում է.

«Խոզուկ Փեփփա» մանկական անիմացիոն սերիալում առաջին անգամ հայտնվել են ԼԳԲՏ կերպարներ, գրում է Metro-ն։

«Ընտանիքներ» կոչվող նոր սերիայում գլխավոր հերոս Փեփփան ընկեր ունի՝ սպիտակ արջ Փենին։ Նա նկարել է իր ընտանիքի դիմանկարը և ասել, որ երկու մայր ունի։

«Ես Փենին եմ՝ սպիտակ արջը։ Ես ապրում եմ մորս և մյուս մորս հետ։ Մի մայրիկը բժիշկ է, իսկ մյուսը սպագետտի է պատրաստում։ Ես սիրում եմ սպագետտի»,- ասել է անիմացիոն սերիալի հերոսուհին։

«Խոզուկ Փեփփա»-ն մեծ ճանաչում վայելող բրիտանական անիմացիոն հեռուստասերիալ է երեխաների համար, որի յուրաքանչյուր դրվագը տևում է ընդամենը հինգ րոպե: Անիմացիոն սերիալում ցուցադրվում են տարբեր տեսարաններ հերոսուհու, ինչպես նաև նրա ընկերների ու հարազատների կյանքից։ «Խոզուկ Փեփփա»-ն թարգմանվել է 40 լեզուներով և ցուցադրվել հեռուստատեսությամբ ավելի քան 180 երկրներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել