Tert.am Life-ը գրում է․

Երևանի նախկին քաղաքպետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր տեսահոլովակ՝ հայտնելով, որ վերսկում է իր ստեղծագործական աշխատանքը: 

«Սիրելի հայրենակիցներ: Հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում եմ իմ ստեղծագործական աշխատանքը: Ձեր դատին եմ հանձնում իմ նոր մոնո-ներկայացումը` «Քաղաքապետը»»,- գրել է Հայկ Մարությանը: 

Հայտարարությունից 3 ժամ անց սպառվել են սեպտեմբերի 19-ի և 20-ի ներկայացման տոմսերը, որոնց արժեքը տատանվում էր 4000-20.000 դրամ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել