24news.am-ը գրում է․

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։

«ՌԴ-ն շարունակելու է աշխատել ՀՀ ու Ադրբեջանի հետ՝ ճանապարհների ապաշրջափակման մասով։ Մենք երկու երկրների հետ պատրաստվում ենք իրագործել եռակողմ համաձայնագրի բոլոր կետերը», - նշել է նա։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը խոսել է նաև ԵՄ-ի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու նախաձեռնության մասին` նրանց անվանելով «կեղծ»։

«Ադրբեջանցի ու հայ գործընկերների կողմից որևէ առաջարկ չենք ստացել հարաբերությունները ԵՄ նոր հարթակում կարգավորելու մասով։ ԵՄ-ն Հարավային Կովկասում իր ամբիցիաներով է շարժվում, որևէ դրական միտում չունի երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում։ Եվրոպացիները կեղծ նախաձեռնություններ ունեն. նրանք անամոթաբար ուզում են յուրացնել հաջողության դափնիները, որոնց հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում հասել է ՌԴ-ն», - ընդգծել է Զախարովան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել